Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հայտարարել է, որ ԵՄ-ը չպետք է Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերվի՝ առաջնորդվելով բացառապես այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններից.
«Մենք պետք է ընդլայնենք մեր տեսլականը։ Մենք պետք է երկրին նայենք ընդհանրապես և ոչ թե կենտրոնանանք նրա նախագահի վրա»։ Ընդգծվում է, որ Հահնն այս հայտարարությունն արել է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանում, ուր բանավեճեր են անցկացվում ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։







































