ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները երկուշաբթի օրը` մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի առաջին օրը, Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքում մահապատժի են ենթարկել 19 սիրիացու, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Al Arabiya-ն նշում է, որ սպանված 19 տղամարդկանցից ութը մեղադրվել են Դեյր էզ Զորում «ընդհատակյա լրտեսական կազմակերպություն» ստեղծելու մեջ, որի անդամները իբր համագործակցել են կառավարական ուժերի հետ: Եվս հինգ սիրիացիների մեղադրել են այն բանի համար, որ նրանք լուսանկարել են «խմբավորման անդամների հավաքատեղին և քաղաքում նրանց տեղաշարժման ճանապարհները», իսկ հետո լուսանկարները հանձնել են Սիրիայի կառավարական ուժերին:










































