ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ քաղհասարակության, ընդդիմադիր ուժերի և իշխանության միջև նոր համերաշխություն է նկատվում՝ ընտրացուցակների հրապարակման հարցի շուրջ, նշեց. «Ես ԸՕ երեք ընթերցումներին դեմ եմ քվեարկել և այդ քննարկումներին չեմ մասնակցել, որովհետև իրականում թիրախը սխալ էր ընտրվել. թիրախավորվել էր ընտրատեղամասում տեղի ունեցող գործընթացը և ոչ թե ընտրական տեղամասից դուրս տեղի ունեցող արատավոր երևույթները»:
Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ ցուցակների հրապարակումը իրավիճակը չի փոխում, քանի որ, նրա խոսքով՝ տեղամասերից դուրս է տեղի ունենում այլանդակություն, և որևէ օրենսդրական լծակ, որևէ մարմին չի կարողանում իր ազդեցությունն ունենալ:
«Վանաձորում շտաբը վարձել ենք, վճարել ենք, հինգ օր հետո մարդիկ գալիս են՝ ասում են՝ ուզում ենք վաճառել: Ակնհայտ է, որ ճնշում է եղել, կամ հիմնարկներում անձնագրերի պատճեները վերցնելը… այս ամենը պետք է թիրախավորել, որովհետև սրանցով է իշխանությունը վերարտադրվում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































