Լոնդոնի «Չելսի»-ի կենտրոնական պաշտպան Ջոն Թերին չի կարողանա օգնել իր թիմին Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի շրջանակներում կայանալիք «Լիվերպուլ»-ի հետ խաղում:
«Սուոնսի»-ի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով Թերին ստիպված կլինի շարքից դուրս մնալ շուրջ 10 օրով:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Սուոնսի»-ի հետ խաղում Ջոն Թերին փոխարինվեց ստացած վնասվածքի պատճառով:





































