Հուլիսի 20-ից Եվրամիության երկրներում վաճառվող խաղալիքները պետք է համապատասխանեն համաեվրոպական պահանջներին, որոնք արգելում են դրանց բաղադրության մեջ օգտագործել կանցերոգեններ, ալերգեններ: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովին:
Արգելված նյութերի թվում են նաև 55 բուրավետ նյութեր, որոնք ալերգիա են առաջացնում: Սահմանված սահմանափակումները վերաբերում են ԵՄ 28 երկրներին, որոնցում բնակվում է շուրջ 80 միլիոն երեխա:
Հանձնաժողովը բացի արգելված նյութերի ցուցակից, ստեղծել է նաև 11 նյութերի ցանկ, որոնք պետք է նշվեն ապրանքի պիտակին` որպես պոտենցիալ ալերգեններ: Մտցվել են նաև 19 մետաղների կիրառման սահմանափակումներ: