Լոնդոնի Բելարշ բանտի հինգ աշխատակիցներ ազատվել են իրենց պարտականությունների կատարումից բրիտանացի զինվորի սպանության մեջ կասկածվող Մայքլ Ադեբոլաջոյի հետ կռվի պատճառով, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Աշխատանքից հեռացված աշխատակիցների աշխատավարձը պահպանվել է, չի հստակեցվում, թե նրանց որքան ժամանակով են հեռացրել:
Բանտապահներին աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ Ադեբոլաջոն հուլիսի 17-ին գանգատվել է, որ իրեն ծեծել են, ինչի հետևանքով կորցրել է երկու ատամը: Նախնական տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադեբոլաջոն հրաժարվել է ենթարկվել ուղղիչ հաստատության անձնակազմի պահանջներին:
Մեծ Բրիտանիայի բանտի աշխատակիցների ասոցիացիայի ներկայացուցիչ Պիտեր Մաքփարլինը հայտարարել է, որ Բելմարշ բանտի աշխատանքից հեռացված աշխատակիցները իրենց օրենքին համապատասխան են պահել և հակաօրինական ոչինչ չեն արել: Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Լոնդոնի ոստիկանությունը:
Մայքլ Ադեբոլաջոն կալանքի տակ է 2013թ. մայիսին Լոնդոնում բրիտանացի զինծառայող Լի Ռիգբիի սպանության գործով: