Որպես իրավաբան գիտնական, ի՞նչ եք կարծում. Հայաստանում ի՞նչը կարելի է ապաքրեականացնել և տեղափոխել տուգանքների դաշտ. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում այս հարցն ուղղեց Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին:
Նա նաև նշեց, որ ՀՀ շատ քաղաքացիներ՝ հեռանալով Հայաստանից իրենց հետ տարել են մանակահասակ երեխաներին, նրանց մեծանալուն զուգահեռ խնդիր է առաջանում՝ կապված զինվորական պարտականությունը չկատարելու հետ: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծումներ կարելի է գտնել, որպեսզի հեշտացնենք այդ մարդկանց վերադարձը Հայաստան՝ առանց քրեական պատժի:
Գուրգենյանը հետաքրքրվեց նաև, թե Ա. Դավթյանն ինչ կարծիք ունի ՀՀ պետական կյանքում տեղեկատվական արտահոսքերի և կեղծ ֆեյքերի միջոցով այդ արտահոսքը տարածելու և հասարակական արձագանք առաջացնելու վերաբերյալ:
Մանրամանսերը՝ տեսանյութում:











































