ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչների հետ համաձայնության գալու մասին՝ հաղորդում է Reuters-ը:
«Մենք հասել ենք համաձայնության, որը հիմք է նախապատրաստում վերջնական կարգավիճակի վերաբերյալ պաղեստինցիների և իսրայելցիների բանակցությունների համար: Իսրայելցիների և պաղեստինցիների միջև սկզբնական բանակցությունները կկայանան Վաշինգտոնում՝ մոտ մեկ շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է Քերին:
Ըստ պետքարտուղարի՝ ձեռք բերված համաձայնությունը գտնվում է պաշտոնական ձևակերպման փուլում: