Հուլիսի 19-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում եղջերավոր անասունների անկում է նկատվում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կապ է հաստատվել Մեծ Սեպասարի գյուղապետ Սողոյանի հետ, ումից տեղեկատվություն է ստացվել, որ գյուղում անկել են 2 եղջերավոր անասուն, և ըստ գյուղի անասնաբույժի՝ անասունների անկման պատճառ է հանդիսացել ջրափոսից խմած ջուրը: