Աղբի վերամշակման հզորությունների սղությունը Չինաստանում կարող է դառնալ թափոնի ծավալի զգալի մեծացման պատճառ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կառավարության կողմից անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ քաղաքների ավելի քան 1/3-ի աղբանոցները վաղուց գերլցված են: Դրանք ընդհանուր առմամբ զբաղեցնում են ավելի քան 50 հազար հա տարածք: Շանհայն ու Պեկինը օրական թափում են մոտ 20 մլն կգ աղբ: Աղբը վերամշակող ձեռնարկությունները չեն հասցնում մշակել ողջ ծավալը:
Առաջացած խնդիրը համարվում է Չինաստանի բնակիչների մոտ օնկոլոգիական հիվանդությունների թվաքանակի աճի էական պատճառներից մեկը: Չնայած ոմանք հանդես են գալիս աղբն այրելու օգտին, սակայն դա էլ կհանգեցնի օդի աղտոտվածության մեծացման:
Միակ ելքը աղբամշակման ծավալի մեծացումն է: Այդ նպատակով Չինաստանը մտադիր է մինչև 2015 թվականը ավելի քան 8 մլրդ դոլար ներդնել: