Thursday, 06 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել

«Էդքան ոտքեր թողեցինք կռվի դաշտում, հիմա խաղաղ պայմաններո՞ւմ էլ կորցնենք». ազատամարտիկ (տեսանյութ)

Ազատամարտիկների նստացույցն Ազատության հրապարակում շարունակվում է: Այսօր հացադուլ հայտարարած ազատամարտիկներն արդեն երեքն են, վաղը նրանց կմիանա ևս մեկը:

«Ոչ մի դրական պատասխան չի եղել, այլապես սա չէր շարունակվի: Այն ժամանակ տղերքը գնացել էին, շատ քաղաքավարի պահանջները ներկայացրել էին կառավարությանը, ժամկետներ էին տվել։ Բոլորն էլ տեսան՝ այդ ժամկետի ընթացքում ոչ մեկ էլ այստեղ չի հավաքվել: Բայց ժամկետից հետո ոչ մի դրական փոփոխություն չի եղել, դրա համար էլ այս ամեն ինչը շարունակվում է»,- մեկնաբանեց Կարապետ Կարապետյանը:

Ազատամարտիկները միաբերան պնդեցին, որ մինչև վերջ պայքարելու են և նշեցին, որ իրենք անձնական նպատակներ չունեն, իրենցը համընդհանուր գաղափար է, որ վաղը եկող սերունը չխուսափի անհրաժեշտության դեպքում շարք կանգնել:

«Երկրորդ անգամ է՝ կառավարությունը մեզ ոլորապտույտ ճանապարհներով սպասեցնել է տալիս: Մեր զինվորը, մեր ընկերը էսօր դեղի է սպասում: Պետք է մուծվի, վիրահատվի և այլն, և այլն: Կան բժիշկներ՝ հոգով մարդ են, օգնում են, բայց 90 տոկոս վերաբերմունքն այլ ձև է, ինքն իրեն թույլ չի տալիս երեխայի բերանից կտրի իր վերքը բուժի: Ասում են՝ սպասեք, որոշում կայացնենք, դիմենք ԱԺ օրենք ընդունենք: Անցած ամիս ասացին՝ մեկ ամիս ժամանակ տվեք, այս ամսի 17-ին ասացին՝ մեկ ամիս ժամանակ տվեք, «ռըսի զավտրան» է»,- նշեց Ամարասի Տիգրանը:

Ազատամարտիկներն իրենց հիվանդ ընկերոջ համար են անհանգստանում, վախենում են, որ գուցե այս սպասելու ժամանակը նրա ոտքն արժենա: «Էդ տղու ոտը հետ կբերե՞ն: Էդքան ոտքեր թողեցինք կռվի դաշտում, հիմա խաղաղ պայմաններո՞ւմ էլ կորցնենք»,- մտահոգվեց Կարապետ Կարապետյանը:

Ցուցարարները նշեցին, որ իրենք այս երկրի թշնամին չեն, իրենք են կառուցել այս երկիրը, այս երկրի անկախության համար իրենք են արյուն թափել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում