Կալկաթայի օդանավակայանի մաքսային ծառայությունը հայտնաբերել է հազարավոր ողջ կրիաների, որոնք Չինաստանից ժամանած երկու ուղևորներ թաքցրել էին ուղեբեռում, հայտնում է lifenews.ru-ն:
Հնդկաստանի 2 քաղաքացիներ փորձել են անցկացնել 10,043 հատ հազվագյուտ տեսակի կրիաներ՝ ճանապարհորդելով Չինաստանից Սինգապուր:
Կենդանի բեռը մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Կալկաթայի օդանավակայանում:
Օդանավակայանի ներկայացուցիչների տեղեկություններով՝ ուղեբեռն արդեն պատրաստ է եղել ինքնաթիռ փոխադրվելուն, երբ դրանից լսվող տարօրինակ ձայները գրավել են մաքսավորների ուշադրությունը:
Տղամարդիկ Չեննայի նահանգի բնակիչներ են: Ձախորդ մաքսանենգներին տեղում ձերբակալել են: Հարուցվել է քրեական գործ:
Վայրի բնության հիմնադրամի տեղեկություններով՝ ծովային կրիաների գրեթե բոլոր տեսակները ներկայում գտնվում են անհետացման եզրին: