«Քյուրիոսիթի» մարսագնացին հաջողվել է ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերել այն մասին, որ երբևիցե հեռավոր անցյալում Կարմիր մոլորակը կարող էր պիտանի լինել կյանքի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
NASA-ի ուսումնասիրության արդյունքներով՝ Մարսի մթնոլորտի մանրակրկիտ վերլուծությունները ցույց են տալիս, որ ավելի քան 4 մլրդ տարի առաջ այդ մոլորակը այնքան էլ չէր տարբերվում Երկրից:
Այդ ժամանակաշրջանում Մարսի մթնոլորտը եղել է ավելի խիտ, իսկ մոլորակի մակերևույթը՝ տաք և խոնավ:
Սակայն ներկայացված ապացույցները դեռևս թույլ չեն տալիս հստակ ասել, թե Մարսի վրա կյանք է եղել: