Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի և Բելառուսի վարչապետերը հանդիպել են

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն։ Մինսկի օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը։ Երկրների օրհներգերը հնչելուց հետո վարչապետերը պատվո պահակախմբի ստուգայց են կատարել, ներկայացրել պաշտոնական պատվիրակություններին։ Բելառուսի կառավարության տանը տեղի է ունեցել Տիգրան Սարգսյանի և Միխայիլ Մյասնիկովիչի առանձնազրույցը։

«Մեր բարեկամ երկրի պաշտոնական պատվիրակությունների նման այցերը մեզ համար նշանակալի իրադարձություն են»,-ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ներկայացնելով իր ջերմ հիշողություններն անցյալ տարի Հայաստան կատարած իր այցելությունից։ Նա հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր որակական մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլ բնագավառներում։

Ընդգծելով, որ տնտեսական կապերում Հայաստանն ու Բելառուսն ունեն լավ ավանդույթներ, մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 16 անգամ, Բելառուսի վարչապետն անդրադարձել է այն ուղղություններին, որոնք հատկապես հետաքրքրական են իրենց երկրի համար, և որոնց ուղղությամբ ակնկալում են փոխգործակցություն։ Նա կարևորել է ժամանակին քննարկված մի շարք երկկողմ գիտատեխնիկական ծրագրերի հետագա իրականացումը։ Նշելով, որ այժմ Հայաստան է ներկրվում բելառուսական դեղագործական արտադրանք՝ Միխայիլ Մյասնիկովիչը հեռանկարային է համարել համատեղ արտադրական հզորությունների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալ նաև երրորդ երկրների շուկա։

Բելառուսի վարչապետը հույս է հայտնել, որ այսօր ստորագրվելիք մի շարք փաստաթղթերը կընդլայնեն առկա իրավապայմանագրային դաշտը, ինչը հնարավորություն կտա կողմերին առավել ակտիվ փոխգործակցել նոր ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք նախկինում եղել են, հաջողությամբ կիրականանան։

ՀՀ վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է նման հանդիպումների ընթացքում առավել հանգամանալից ծանոթանալ կողմերի պահանջներին և հնարավորություններին, գտնել համագործակցության եզրեր։ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին, որն այժմ Հայաստանում հայտարարված է որպես առաջնահերթ ուղղություններից։ Հատկապես կարևորվում է գյուղտեխնիկայի բազայի բարելավման և թարմացման խնդիրը, որտեղ Բելառուսի համապատասխան հզորությունները կարող են հետաքրքրություն ներկայացնել։ Նույնը ավտոբուսային պարկի առումով, քանի որ որդեգրվել է երթուղային տաքսիներն ավտոբուսներով փոխարինելու քաղաքականություն։ Այստեղ նաև համապատասխան սպասարկող ծառայությունների խնդիր կարող է առաջանալ։

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հյուսիս-հարավ արագընթաց ավտոմայրուղու և այլ նոր ենթակառուցվածքային ուղիների շինարարության ծրագրերը։ Ոլորտը մեծ հեռանկար ունի, և Հայաստանը պատրաստակամ է քննարկելու նաև այս ուղղությամբ Բելառուսի հետ համագործակցության հեռանկարները։

Տիգրան Սարգսյանը համագործակցության լավ հնարավորություններ է արձանագրել նաև դեղագործության ոլորտում, որի համար Հայաստանում կան համապատասխան հզորություններ և հարակից քիմիական արտադրություն։ Այս առումով բելառուսական փորձը ևս կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել։

ՀՀ կառավարության ղեկավարը որպես հեռանկարային ոլորտներ առանձնացրել է նաև սերմնաբուծության, ալմաստի վերամշակման, գիտատեխնիկական բնագավառները, որոնց համար Հայաստանում կան լավ հնարավորություններ, և առկա է երկկողմ հետաքրքրություն։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ քաղաքական երկխոսության այն մակարդակը, որ հաստատված է Հայաստանի և Բելառուսի միջև, երկու երկրների կառավարություններին ստիպում է իրականացնել այն մեծ ներուժը, որն առկա է նաև տնտեսության բնագավառում։

Վարչապետերի հանդիպումից հետո հայ-բելառուսական բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով։ Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում