ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատել է «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններն այն մասին, որ Գլխավոր դատախազությունը ՀՀ կառավարությունից ստացել է «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից տրամադրված տեղեկությունները:
Սոնա Տռուզյանը հավելել է նաև, որ այս նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ հարուցված քրեական գործին կցելու և քննության առնելու համար: