Ֆրանսիացիների գերակշիռ մասը չի ցանկանում, որ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում: Այս մասին են վկայում IFOP սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները՝ գրում է korrespondent.net-ը:
Հարցվածների 85%-ը չի ցանկացել կրկին Օլանդին տեսնել նախագահի պաշտոնում: Հարցվածների գրեթե երեք քառորդը համարում է, որ Ֆրանսիայի նախագահը, այնուամենայնիվ, կառաջադրի իր թեկնածությունը՝ նոր ըտրություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք. Ֆրանսիայում նախագահի ընտրության առաջին փուլը կանցկացվի 2017թ. ապրիլին: Օլանդը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել ընտրություններին, սակայն իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, եթե ունենա հաղթելու հնարավորություն:









































