Կոալիցիայի ուժերի աջակցությամբ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ) վերահսկողություն է սահմանել սիրիական 3 օդանավակայաններում, ասված է Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, որը տարածվել է շաբաթ օրը: Այդ մասին հայտնում է trend.az-ը:
Հաղորդագրության համաձայն՝ ներկայումս ուժեղացվում է օդանավակայանների վերահսկողությունը:
Այսօր ՍԱԲ-ը Թուրքիայի ռազմական ուժերի աջակցությամբ նոր ճակատ է բացել սիրիական Հալեպի շրջանում՝ Չոբանբեյ քաղաքի մոտ:










































