Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ գնահատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ներողությունը խոցված ինքնաթիռի համար և տեսնում է Անկարայի պարզ հետաքրքրվածությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնաման մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Պուտինը նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն ինչպես Սև ծովում, այնպես էլ Մերձավոր Արևելքում: Երկրները նաև խոշեր նախագծեր ունեն էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ «Թուրքական հոսքը»:
«Մենք տեսնում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հստակ հետաքրքրվածությունը Ռուսաստանի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնման հարցում: Մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի կառուցողական երկխոսություն հաստատել, մենք ունենք շատ մեծ նախագծեր էներգետիկայի ոլորտում, նույն «Թուրքական հոսքը»,- նշել է Ռուսաստանի նախագահը:









































