Մեծ Բրիտանիան, որը դուրս է գալիս ԵՄ-ից, ազատ առևտրի ոլորտում պետք է դառնա գլոբալ առաջատար: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը G20 գագաթնաժողովին մեկնելուց առաջ, որը տեղի կունենա Չինաստանի Հանչժոու քաղաքում սեպտեմբերի 4-5-ին, հայտնում է TASS-ը:
«Մեր ուղերձը G20-ին (երկրներին) կայանում է նրանում, որ Մեծ Բրիտանիան բաց է բիզնեսի համար այլ ժողովուրդների հետ կապերի պանպանման մեջ որպես համարձակ, վստահ, հետաքրքրված երկիր, և մեզ սպասվում է առանցքային դեր խաղալ համաշխարհային ասպարեզում: Ես կձգտեմ այն բանին, որ Մեծ Բրիտանիան ազատ առևտրի ոլորտում դառնա գլոբալ առաջատար»,- հայտնել է նա:








































