Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում կասկածի տակ է: Այդ մասին հայտնում է բրիտանական Sky sports կայքը:
Նշվում է, որ Մխիթարյանի մասնակցությունը մանչեսթերյան դերբիին կասկածի տակ է այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ֆուտբոլիստը Չեխիայի հավաքականի հետ ընկերական խաղում վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել Դանիայի հետ ընտրական հանդիպմանը:
Ֆուտբոլիստի բուժզննության արդյունքները հուսադրող չեն, նա կանգնած է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղը բաց թողնելու վտանգի առջև:







































