ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալն արդեն թուլացրել է Եվրոպային: Այս մասին BBC Newsnight ծրագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Նա հավելել է, որ Brexit-ը Եվրոպայի ապագայում անորոշություն է ավելացրել:
«Ռուսաստանի համար կարևոր է, որ Եվրոպան ուժեղ լինի: Մեզ թույլ գործընկերներ պետք չեն, մեզ ուժեղ գործընկերներ են պետք առաջ գնալու համար: Մեծ Բրիտանիայի որոշումը Եվրոպային ավելի թուլացրեց»,- ասել է Դվորկովիչը:









































