Լիբանանյան Аs Safir թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մինչև սեպտեմբերի վերջը Մոսկվայում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Թուրքիայի ու Սիրիայի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-22-ը։ Լիբանանյան պարբերականն ընդգծում է, որ երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 9-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, սիրիական պատվիրակությունը գտնվել է Մոսկվայում։
Ընդգծվում է, որ հենց Պուտինի հետ բանակցություններից հետո Էրդողանը կտրականապես փոխել է իր դիրքորոշումը Սիրիայի նախագահի ճակատագրի հանդեպ։
Թուրք պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Անկարան այլևս չի պնդում Բաշար Ասադի հրաժարականն ու պատրաստակամություն հայտնեց աշխատել նրա հետ։









































