Alibaba ընկերության հիմնադիր Ջեկ Ման CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ գլոբալ առևտրի գործընթացների դադարին կարող են հետևել պատերազմներ:
«Մենք պետք է շարունակենք հետևել գլոբալացման ճանապարհին: Գլոբալացումը դա լավ է: Երբ ավարտվում է առևտուրը, սկսվում է պատերազմը»,- ասել է նա:
Ջեկ Ման նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո ողջ աշխարհում հակագլոբալացման տրամադրությունները կնվազեն:









































