Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ Նգոլո Կանտեն հայտարարել է, որ ամռանը կարող էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Ֆուտբոլիստը նշել է, որ Մոուրինյոն զանգհարել է, երբ ինքը դեռ հանդես էր գալիս «Լեսթեր»-ում:
«Մոուրինյոյի զանգը հաճելի անակնկալ էր: Չնայած նախապես գիտեի, որ մասնագետը հետաքրքրված է իմ ծառայություններով: Նա համոզում էր «Յունայթեդ» տեղափոխվել` նշելով նման որոշման առավելությունները:
Այդ պահին, սակայն, ես արդեն բանակցում էի «Չելսի»-ի հետ: Կոնտեն վստահեցրեց ինձ, որ դա հենց այն ակումբն է, որտեղ պետք է շարունակեմ կարիերաս»,- Sky Sports-ը մեջբերում է Կանտեի խոսքերը:









































