Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը բանակցությունների ընթացքում քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցեր:
Հատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային տրանսպորտային-տարանցիկ միջանցքների ստեղծմանը: Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ Թուրքմենստանն ու Թուրքիան ունեն բոլոր հիմքերը, որպեսզի առաջատար տեղ զբաղեցնեն «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» երթուղիներով ժամանակակից տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցում:
Կողմերը քննարկել են նաև Թուրքմենբաշիում ծովային նավահանգստի ու Աշգաբադում միջազգային օդանավակայանի կառուցման հարցերը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրանցից յուրաքանչյուրի նախագիծը գնահատվում է մոտ 2 միլիարդ դոլար:









































