Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ստեփան Գրիգորյանի դեպքը վերջինը չէ, գործընթացը տարածվելու է նաև այլոց նկատմամբ

Հայաստանի քաղաքացի, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն ՀԿ ղեկավար, քաղաքագետ, նախկինում դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունեցող Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստանի դաշնություն արգելելվել է մինչև 2030 թվականը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս փաստի առնչությամբ նշեց, որ այդ որոշումը վրդովմունք է առաջացնում, սակայն այդ քայլը անսպասելի չէր. «Նման գործողությունները որոշ չափով թրենդ են, ինչը տեսանելի եղավ 2014-ի ուկրաինական ճգնաժամից սկսած՝ հետխորհրդային տարածքում»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ այդ գործընթացը շարունակվելու է, և նմանատիպ գործողություններ կիրառվելու են նաև այլոց հանդեպ: Ռուսաստանի ոչ կոռեկտ քաղաքականության արդյունքում նմանատիպ գործողությունները, ըստ Ս. Մինասյանի, հակառակ էֆեկտ են ունենում:

Ս. Մինասյանի կարծիքով՝ Ստեփան Գրիգորյանի նկատմամբ ՌԴ որոշումը կապ չունի Հայաստանում ՌԴ քաղաքացի Ս. Միրոնովի ձերբակալման հետ. «Դա հետխորհրդային քաղաքական վարվելակերպի տարրերից մեկն է, դժվար թե Ռուսաստանի այդ քայլը կապված լինի Միրոնովի ձերբակալության հետ և դժվար թե մեկ գիշերվա մեջ քաղաքական այդպիսի որոշում ընդունվեր և այդպիսի ակցիա իրականացվեր: Ռուսաստանի իշխանություններն ունեն տարբեր խողովակներ՝ իրենց մոտեցումները և դիրքորոշումները Հայաստանի և՛ իշխանություններին, և՛ քաղաքական ուժերին հասցնելու համար»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության ներգրավմամբ իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ հակվում են դեպի ԵՄ: Մարդիկ կարծես սկսում են զգուշանալ ռուսական բռունցքից: Այս դիտարկմանն անդրադառնալով՝ Ս. Մինասյանը նշեց, որ հակառուսական տրամադրությունների աճի միտում կա Հայաստանի հասարակության շրջանում: «Հայաստանի հասարակության մոտեցումներն այս հարցում մոտենում են քաղաքական էլիտայի տրամադրություններին: Դա ոչ միայն ապրիլյան պատերազմից, Պերմյակովի քայլերից հետո է նկատվում, այլ հատկապես ուկրաինական ճգնաժամից՝ Արևմուտք-Ռուսաստան ջրբաժանի առաջացումից հետո է սկսվել այդ միտումը,- նշեց քաղքագետը,- կանխամտածված կամ չմտածված քաղաքականության արդյունքում եթե Ռուսաստանը ի վիճակի չէ ապահովել Հայաստանի կամ Արցախի անվտանգությունն այնքան, ինչքան որ պետք է, ապա դա խնդիր է ստեղծում և բերում է հասարակական մոտեցումների կորեկցիայի, ինչը կա և՛ Հայաստանում, և՛ ԼՂ-ում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում