Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից շաբաթ օրը նախատեսված արձակումից առաջ Falcon 9 հրթիռի նախաթռիչքային փորձարկումը հանգեցրել է կրիչի և 200 մլն դոլար արժողությամբ կոմերցիոն բեռի կորստի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հրթիռը պայթել է հինգշաբթի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանի SpaceX-ի մեկնարկային հարթակում: Ընկերության տեր Իլոն Մասքը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել հրթիռի արագացուցիչի թթվածնային բաքում վառելիքի վերալիցքավորման ընթացքում, ինչի հետևանքով կորուստը եղել է Amos 6 արբանյակը:
Դեպքի հետևանքով տուժածներ չկան: Առայժմ առավել մեծ կորուստ կրել է առաքելության պատվիրատուն՝ իսրայելական Spacecom ընկերությունը, որին պատկանել է 200 մլն դոլար արժողությամբ սարքը:
Amos 6 սարքը նախատեսվել է Մերձավոր Արևելք, Եվրոպա և Աֆրիկա հեռուստատեսային և ինտերնետ-ազդանշանի փոխանցման համար:
Falcon 9 հրթիռի հաջորդ բեռով չվերթը դեպքի Միջազգային տիեզերակայան պետք է տեղի ունենա նոյեմբերի 11-ին, բայց պայթյունը հարցականի տակ է դրել ՄՏԿ բեռների փոխադրման գրաֆիկի պահպանումը: Այնուամենայնիվ, NASA-ն հայտարարել է, որ առայժմ շուտ է եզրակացություններ անել SpaceX-ի թռիչքների ժամկետի հնարավոր վերանայման մասին:









































