ԱՄՆ պետպարտքն առաջին անգամ գերազանցել է 19.5 տրիլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ փոխանցում է Washington Examiner-ը։
Նշվում է, որ այն պահին, երբ Բարաք Օբաման ստանձնեց նախագահի պարտականությունները, երկրի պետպարտքը կազմում էր մոտ 10.6 տրիլիոն դոլար։ Սպասվում է, որ մինչև գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը պետական փոխառությունների գումարը կգերազանցի 20 տրիլիոն դոլարը։
Օգոստոսի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2016-ի երկրորդ կիսամյակի համար կանխատեսել էր 383 մլրդ դոլարով պետպարտքի աճ։








































