Դանիայում հայտնաբերվել է հնագույն արտեֆակտ՝ բրոնզե դարում պատրաստված սուր: Հրաշալի գտածոյի մասին հայտնել են դանիական Վեստելանդի թանգարանի պաշտոնական ներկայացուցիչները, հայտնում է gogetnews.info-ն:
Մասնագետները արդեն կատարել են շեղբի նախնական զննում և եկել այն եզրակացության, որ այն պատրաստվել է մոտ 3 հազար տարի առաջ՝ բրոնզե դարում: Այն գտնվել է 30 սմ խորության վրա մետաղափնտրիչի օգնությամբ:
Սրի երկարությունը 82 սմ է: Այն հրաշալի է պահպանվել: Նրա բռնակի վրա կարելի է տեսնել փորագրություն, իսկ շեղբը դեռևս սուր է:







































