Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Անկարա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն զարմացած և մտահոգ է Թուրքիայում հեղաշրջման փորձի հետաքննման կտրուկ տեմպերից, որի ընթացքում հեղաշրջման փորձից երկու օր անց ձերբակալվել են հազարավոր մարդիկ.
«Մեզ մտահոգել է, թե ինչպես թուրքական իշխանություններին հաջողվեց այդքան արագ՝ 48 ժամվա ընթացքում, ի հայտ բերել ու կալանավորել հեղաշրջման փորձին մասնակցելու հազարավոր կասկածյալի։
Այսօր մենք թուրքական կողմից ստացանք նախկինից ավելի հասկանալի պարզաբանում։ Մենք Թուրքիայի հետ ունենք որոշակի տարբերություն՝ կապված խոսքի ազատության ըմբռնման հետ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության մակարդակի գլխավոր ցուցանիշներից մեկն է։
Թուրքիան ձերբակալված լրագրողի յուրաքանչյուր դեպքը պետք է դիտարկի առանձին ու նրանց դատապարտի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համաձայն։ Եվրախորհրդի անդամ Թուրքիան գիտի դա։ Սակայն մենք չկարողացանք պայմանավորվել բոլոր թեմաներով»։









































