Ֆրանսիական Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը Faber-Castell ընկերության հետ ստեղծել է գրասենյակային պարագաների և գործիքների հավաքածու նկարիչների համար: Այս մասին հայտնում է WWD-ն:
Հավաքածուում ներառվել են գույներով տեսակավորված 120 գունավոր մատիտներ, գրաֆիտի մատիտներ, գրիչներ, ռետիններ, վրձիններ ու սրիչներ:
Այն արժե 2.500 եվրո: Այդ հավաքածուները վաճառքի կդրվեն Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:











































