Թուրքական Haber 7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն առաջարկել է ֆուտբոլային հանդիպում անցկացնել Ռուսաստանի ու Թուրքիայի խորհրդարանների ու կառավարությունների անդամների միջև:
Չավուշօղլուն այդ առաջարկը հնչեցրել է երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի արդյունքներով կողմերը պայմանավորվել են հանդիպել մոտ ժամանակներս:
Օգոստոսի 31-ին Անթալիայում տեղի էր ունեցել Ռուսաստանի ու Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը, որն ավարտվել էր ոչ-ոքի: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Էրդողանը մտադիր է այդ հանդիպմանը հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն արդյունքում Պուտինն այդ օրը չմեկնեց Թուրքիա:









































