Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Բուշեհրի ԱԷԿ-ի նոր ռեակտորների օգտագործման հաշվին տարեկան կտնտեսի առնվազն 22 միլիոն բարել նավթ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նա ընդգծել է, որ նախագիծը գնահատվում է 10 միլիարդ դոլար, և որ երկու նոր էներգաբլոկները ծրագրված են կառուցել 10 տարում: Սալեհին չի մանրամասնել ռեակտորների կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի մանրամասները:
Բուշեհրի ԱԷԿ-ը առաջին ատոմակայանն է ոչ միայն Իրանում, այլև Մերձավոր Արևելքում: Ատոմակայանի հզորությունը կազմում է 1000 մեգավատտ, այն գտնվում է Բուշեհր քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի ափին:









































