Շուտով կբացվի Բանգկոկի (Թաիլանդ) ամենաբարձր երկնաքերը՝ հայտնում է Novate-ը: Շենքի անհավասարաչափ ճակատային մասին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե այն բաղկացած է պիքսելներից:
Büro Ole Scheeren Ճարտարապետական ընկերության կառուցած MahaNakhon շենքի բարձրությունը 314 մ է:
MahaNakhon-ը գտնվում է Բանգկոկի բիզնես-շրջանում: 77 հարկերում կլինեն բնակելի, առևտրային, գրասենյակային տարածքներ, բարեր, ռեստորաններ, դիտահարթակ:
Շինարարությունը սկսվել է 2008թ., բայց ճգնաժամի պատճառով մի քանի անգամ դադարեցվել է: Երկնաքերի կառուցումն արժեցել է ավելի քան 412 մլն դոլար:













































