Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը քաղաքական և անարդար է համարել իր ընկերությունից հօգուտ Իռլանդիայի իշխանությունների 13 մլրդ եվրո գանձելու Եվրահանձնաժողովի որոշումը: Այս մասին նա ասել է իռլանդական RTE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Կուկի խոսքով՝ Apple-ում զայրացած են անօրինական գործողությունների մեղադրանքներով և Եվրահանձնաժողովի հաշվարկները կասկածի տակ են առնում:
Կուկը վստահություն է հայտնել, որ տուգանքի գանձման մասին որոշումը կվերանայվի հօգուտ Apple-ի:
«Մենք հակաօրինական ոչինչ չենք արել, և Իռլանդիայի իշխանությունները հակաօրինական ոչինչ չեն արել»,- ասել է Apple-ի ղեկավարը:
Ռեկորդային գումարը նշանակվել է որպես փոխհատուցում այն կորուստների դիմաց, որոնք Իռլանդիայի տնտեսությունը կրել է Apple-ի չվճարած հարկերի պատճառով:









































