Իսպանական «Վալենսիա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի կազմը համալրել է «Զենիթ»-ի կենտրոնական պաշտպան Էսեկիել Գարայը։
Պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։ 29-ամյա պաշտպանը 4 տարվա պայմանագիր է ստրագրել։
Արգենտինացին «Զենիթ»-ի կազմում անցկացրած 2 տարում մասնակցել է 70 հանդիպման՝ խփելով 3 գոլ։ Հիշեցնենք, որ «Վալենսիա»-ի կազմը համալրել է «Մանչեսթեր Սիթի»-ի կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալան։









































