Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Հայաստանի ԶՈՒ ապագա հրամանատարները կսովորեն ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նորակառույց շենքում

Հայաստանի զինված ուժերի սպայական կազմի համալրումն ապահովող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի դասընթացներն այս սեպտեմբերից մեկից կանկացվեն նորակառույց շենքում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ տեղի ունեցավ ռազմական համալսարանի հրամանատա րաշտաբային ֆակուլտետի շենքի տնօրհնեքի արարողությունը: Նախարար Օհանյանըլրագրողների հետ զրույցում նկատեց, որ ՀՀ ԶՈՒ զարգացման ուղղությունների մեջ ամենակարևորը ռազմական կրթության բաղադրիչի զարգացումն է, ինչի ուղղությամբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվել, ձևավորվել է ճանապահային քարտեզ:

Ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմավորման համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի 2011-ի օգոստոսի 24-ին հաստատած աշխատանքային պլանը: Հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկը տրվել է 2013-2014 ուսումնական տարվանից, մինչ այժմ այն ՀՀ ԶՈՒ-ին տվել է 39 սպա:

Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական առարկաների ամբիոնները:

Նշյալ ֆակուլտետում դասընթացների տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ունկնդիրները ուսումնասիրում են միջազգային ու ազգային անվտանգության, առաջնորդման և կառավարման ու ռազմական մասնագիտության կրթաբլոկների առարկաները: Ունկնդիրները ուսումնառության ընթացքում մասնակցում են ԶՈՒ Գլխավոր շտաբի պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժություններին, դասընթացներն ավարտում են պետական ավարտական քննություններով և մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:

«Մեր ժողովրդին, փառապանծ բանակին շնորհավորում եմ այս կրթական համալիրի բացման արարողության կապակցությամբ: Հայոց բանակի զինծառայողը պետք է կրթվի ու հետո գործնական ծառայության ընթացքում կիրառի և ամրապնդի ձեռք բերած գիտելիքները: Ըստ էության, սա մեր ռազմական ակադեմիան է: Կարելի է ասել, որ ամբողջ ճանապարհային քարտեզն ավարտված է, այս համալիրը հնարավորություն է տալու մեր սպաների մոտ ձևավորվել օպերատիվ մտածելակերպ: Նրանք համապատասխան գիտելիքներ, հմտություններ են ձեռք բերելու, որ կարողանան մշակել ժամանակակից մարտական գործողություններ, արագ կողմնորոշվեն ցանկացած իրադրությունում ու դրա գնահատման արդյունքում ընդունեն համապատասխան որոշումներ»,-ասաց նախարարը:

Նա կարևորեց հանգամանքը, որ կրթական համալիրն օժտված է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ սովորողները դասարանային պայմաններում հարմարեցված տարբեր իրադրություններում հանդես կգան ոչ միայն հրամանատարի, այլև յուրաքանչյուր զորատեսակի ծառայության պետի դերում` իրականացնելով իրադրության համակողմանի գնահատում և ընդունելով որոշումներ:

«Բացի այդ, կից բանակների, ռազմական կրթական համակարգերին` փորձի փոխանակման միջոցով: Այս կրթական համալիրում օգտագործելու ենք օտարերկրյա դասախոսների հնարավորությունները: Այստեղ ձեռք բերած գիտելիքների շնորհիվ հայոց բանակի սպան ղեկավարելու է զորամասեր, զորամիավորումներ, կարողանալու է իր գիտելիքները տեղայնացնել այն իրադրության մեջ, որտեղ հանդիսանալու է հրամանատար ինչպես առօրյա գործունեությունն իրականացնելիս, այնպես էլ մարտական հերթապահություն կազմակերպելիս»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Խոսելով կադրերի առկայության մասին` նախարարը հայտնեց, որ նրանց թիվը բավարար է` շնորհիվ հայկական ռազմական համալսարանների` ի դեմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարանի: Նա միևնույն ժամանակ հավելեց, որ կլինեն հրավիրյալ դասախոսներ Ռուսաստանից, ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, ինչպես նաև Եվրոպայից ու Ամերիկայից:

Հարցին ի պատասխան, թե արդյոք նախարարին գոհացնում է ուսանողների թիվը, ովքեր նախընտրում են զինվորական դառնալ`նա ասաց. «Այս մակարդակի ուսուցման համար թիվը համապատասանում է մեր կադրային քաղաքականությանը, մենք ընդունում ենք ուղիղ այնքան սպաներ, ովքեր պետք է իրենց ծառայությունը շարունակեն զորամասի, զորամիավորման հրամանատարների տեղակալ օղակներում: Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի և Արմենակ Խամփերյանցի ռազմական համալսարաններում սովորողների թվին, վերջին տարիներին ես այդ թվերից գոհ չեմ, բայց մենք համապատասխան աշխատանքներ տանո ւմ ենք, որ տեղերը լրացված լինեն ոչ միայն ընդունվողների, այլև մեզ հետ համագործակցող ՀՀ բարձրագույն այլ հաստատությունների մեկամյա կամ այլ ծրագրերով լրացնելու շրջանակներում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում