Չորեքշաբթի Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթից հետո Բրազիլիայի նախագահի պաշտոնին անցած Միշել Թեմերը կոնգրեսի առաջ իր ելույթում նշել է առավել կարևոր քայլերը, որոնք մտադիր է ձեռնարկել այդ պաշտոնում: Այս մասին հայտնում է Globo ալիքը:
Նա առաջին հերթին խոսել է պետական ծախսերի սահմանագծի մասին: Թեմերը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ և կենսաթոշակային բարեփոխման հարցերը:
Թեմերը խոսել է նաև գործազրկության մասին՝ նշելով, որ կա «սարսափելի թվով»՝ մոտ 12 մլն գործազուրկ: Նրա խոսքով՝ աշխատատեղերի ստեղծումը ևս պետք է լինի առաջին քայլերից մեկը:
Նա հայտնել է, որ մեկնում է Չինաստան՝ G20-ի գագաթնաժողովին:







































