Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Բուշեհրի ատոմակայանի երկու նոր բլոկների կառուցումը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին:
Նրա խոսքով՝ այդ բլոկները շահագործման կհանձնվեն 2026 թվականին. «Երկու նոր էներգաբլոկների կառուցումն իրականացնելու է Ռուսաստանը, այդ աշխատանքները գնահատվում են մոտ 10 միլիարդ դոլար»:
Ներկա դրությամբ Իրանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 83 տոկոսը բաժին է ընկնում ջերմաէլեկտրակայաններին, իսկ միակ ատոմակայանի (Բուշեհր) մասնաբաժինը 1.35 տոկոս է: Իրանը ծրագրում է իր միջուկային պոտենցիալը մինչև 2035 թվականը հասցնել մինչև 2000 մեգավատտի:








































