Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում մոտեցել են սիրիական Մանբիջ քաղաքին:
Թուրքիայի զինված ուժերի ռազմական տեխնիկան տեղակայվել է Մանբիջից հյուսիս՝ 11 կիլոմետր հեռավորության վրա: Ակնկալվում է, որ Սիրիայի քրդերի ուժերը պետք է լքեն Մանբիջը և անցնեն Եփրատ գետի արևելյան ափը:
Մանբիջ քաղաքը գտնվում է Եփրատ գետից 30 կիլոմետր արևմուտք՝ Դամասկոսից 362 կիլոմետր հյուսիս-արևելք: Ջերաբլուսից ու Մանբիջից փախուստի դիմած ԴԱԻՇ-ի զինյալները հանգրվանել են Էլ Բաբում, որտեղ ևս կարող է մուտք գործել թուրքական բանակը:









































