«Այբ» կրթահամալիրում այս տարի կուսանի 360 աշակերտ: «Այբ»-ում սեպտեմբերմեկյան տոնական տրամադրություն է: Աշակերտներին օրհնելուց հետո շնորհավորական խոսք ասաց «Այբ» կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Հայաստանը շատ բարձր տեղ է գրավելու համաշխարհային կրթության ոլորտում, և մենք չպետք է վախենանք այս մասին երազելուց: Բացի մեր անհատական երազանքներից՝ մենք պետք է ունենանք նաև հավաքական, մեծ երազանք, թե ինչպիսի հայրենիք ենք ուզում կերտել: Հայրենիքի կերտումը սկսվում է մեզանից՝ յուրաքանչյուրիցս, ինքներս մեզ փոխելով»,- ընդգծեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































