Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ գյուլենականների կողմից ժողովրդի դեմ հանված տանկերն այս անգամ սկսել են զբաղվել «հայրենիքի պաշտպանությամբ»:
Այժմ այդ տանկերն ուղարկվել են Սիրիայի հյուսիս, որտեղ թուրքական բանակն իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը: Այդ տանկերը մասնակցել են Ջերաբլուսից ԴԱԻՇ-ի տարրերի «մաքրմանը» և սահմանի անվտանգության ապահովմանը:
Այդ գործողության շրջանակներում հրթիռներով խոցվել է թուրքական երեք տանկ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 6 զինվորական:








































