Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ-ում անօրինական միգրանտները օրինական կարգավիճակ չեն ստանա, ինչպես նաև երկրից անօրինական միգրանտների արտաքսման համար հատուկ ջոկատների ստեղծման մասին: Այդ մասին նա հայտարարել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում ելույթի ժամանակ, որը ցուցադրել է USA Today-ը:
«Ես պատրաստվում եմ ստեղծել արտաքսման հատուկ խումբ, որը կզբաղվի Ամերիկայում առավել վտանգավոր անօրինական քրեական միգրանտների բացահայտմամբ և արտաքսմամբ, ովքեր խուսափում են արդարադատությունից, ինչպես Հիլարի Քլինթոնը»,- հայտարարել է Թրամփը:
«Այստեղ անօրինական ձևով գտնվող միգրանտների համար կլինի միայն մեկ ընտրություն` դուրս գալ երկրից և կրկին դիմել մուտքի համար ըստ կանոնների»,- ավելացրել է Թրամփը:
«Օրենսդրության իրականացման մեր առաջնահերթությունները կներառեն հանցագործների, հրոսակախմբերի, սպառնալիք ներկայացնող մարդկանց և նրանց հեռացումը, ովքեր մնացել են վիզայի ժամկետը լրանալուց հետո»,- ասել է նա:










































