ԱՄՆ-ի բնակիչները ստացել են պետական ծառայությունների հեռարձակման հասանելիություն, հաղորդում է The Atlantic Wire:
Ինչպես նշում է պարբերականը, երկրի ներսում պետական քարոզչության վրա դրված արգելքը չեղյալ հայտարարող օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 2-ին, սակայն ԶԼՄ-ները միայն հիմա են անդրադարձել դրան:
Ինչպես նշում է Foreign Policy-ն, նոր օրենքի կողմնակիցները դրա անհրաժեշտությունը մեկնաբանում են նրանով, որ պետական քարոզչությունն իրականացվում է հարկատուների միջոցների հաշվին: Հետևաբար, ամերիկացիները պետք է իմանան, թե ինչի վրա է ծախսվում գումարը:
Բացի այդ, նշվում է, որ քարոզչական հեռարձակումը կարող է ուղղված լինել տարբեր էթնիկ խմբերին, որոնք բնակվում են ԱՄՆ-ի տարածքում, ինչպես նաև որպես այլընտրանք արտասահմանյան քարոզչությանը, օրինակ՝ ռուսական Russia Today-ին: Նշվում է, որ սոմալիական «Ամերիկայի ձայնը» կարող է դիտարկվել որպես իսլամիստական ԶԼՄ-ների մրցակից:
ԱՄՆ-ի տարածքում կառավարման հեռարձակման արգելքը գործում է 1948 թվականից: Սմիթ-Մունդտի օրենքի համաձայն, որը հաստատել է «Ամերիկայի ձայնը», պետությունն իրավունք չունի քարոզչության ենթարկել իր բնակիչներին:








































