Իսրայելի իշխանությունները տվել են Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերում 285 տների շինարարության թույլտվություն։ Այս մասին հայտնում է իսրայելական Peace Now ՀԿ-ն՝ փոխանցում է BBC-ն։
Մասնավորապես իշխանությունները թույլատրել են 234 տների շինարարություն Էլկանայում, 30 տան կառուցման թույլտվություն՝ Բեյր-Արիեում և 20 տան թույլտվություն՝ Գիվաթ-Զեվեում։
Բացի դրանից՝ թույլտվություն է ձևակերպվել հին ամսաթվով՝ արևմտյան ափի հրեական բնակավայր Օֆարիմում արդեն կառուցված 179 տների համար։
ԱՄՆ-ը լուրջ անհանգստություն է հայտնել և նախազգուշացրել, որ օկուպացված տարածքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնումը շատ լուրջ և աճող սպառնալիք կստեղծի պաղեստինցիների հետ խաղաղ հարաբերություններին։
1967 թվականից, երբ Իսրայելն օկուպացրել է Արևմտյան ափն ու Արևելյան Երուսաղեմը, այդ տարածքների վրա հիմնվել է ավելի քան 100 բնակավար, որոնցում բնակվում է մոտ 570 հազար հրեա։
Peace Now-ի տվյալներով՝ տարեսկզբից Իսրայելը հավանություն է տվել ավելի քան 2500 տների շինարարությանը օկուպացված տարածքների բնակավայրերում։







































