Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել սպանության համար, որը կատարվել է 2008 թվականին՝ հանուն լիբանանա-սիրիական ընտանիքի պատիվը պահելու: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը:
Դատարանի եզրափակիչ նիստը կայացել է հուլիսի 15-ին՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Հագեն քաղաքում:
Դատարանը 20-ամյա աղջկա սպանության մեջ մեղավոր է ճանաչել նրա երկու հարազատներին՝ եղբորը և 51-ամյա քեռուն:Վերջինիս դատապարել է ցմահ ազատազրկման, ինչը համաձայն գերմանական օրենսդրության՝ փաստացի նշանակում է, որ 15 տարվա բանտարկությունից հետո պատժաժամկետը կարող է փոխարինվել պայմանականով:
Իպտեհալիայի եղբյարը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման, քանի որ հանցանքի իրագործման ժամանակ նա 16 տարեկան է եղել: Սպանվածի մորն արդարացրել են, սակայն 1500 եվրոյով տուգանել կեղծ ցուցմունքների համար: Գործով անցնում է նաև աղջկա ոչ հարազատ եղբայրը: 2010-ին նրան դատապարտել են 14 տարվա ազատազրկման:
Դատավճռի ընթերցումից հետո դատարանում բախում է տեղի ունեցել լիբանանա-սիրիական կլանի երկու ճյուղերի միջև: Հարազատները միմյանց ուղղությամբ կոշիկներ ու աթոռներ են նետել, թքել են, փոխադարձ վիրավորանքներ տեղացել:
Հարազատներին դուր չի եկել աղջկա «արևմտյան» կենսակերպը: Նա որոշել էր առանձին ապրել, հանդիպում էր տղմարդկանց հետ և ծխում:
16-ամյա եղբայրը հոր մահից հետո ընտանիքի ավագ տղամարդն էր և որոշել է այդ կերպ ինքնահաստատվել։








































