Apple-ի հարցով Եվրահանձնաժողովի վերջերս կայացրած
որոշումը վնասում է ԵՄ-ում բիզնեսին, Եվրահանձնաժողովի ռեգրեսիվ իրավունքի օգտագործումը հանգեցնում է անորոշության, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն Վաշինգտոնի Բրուքինգյան ինստիտուտում ելույթի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ԵՀ-ն որոշել էր, որ Իռլանդիայում Apple-ի ստացած հարկային եկամուտը չի համապատասխանում ԵՄ օրենսդրությանը: Իռլանդիայի երկու հարկային որոշումները արհեստականորեն թեթևացրել են ընկերության հարկային բեռը մոտ քսան տարի, որը հակասել է ԵՄ-ում պետական աջակցության հատկացման կանոններին: Այժմ ընկերությունը պետք է վերադարձնի ստացած 13 միլիարդ եվրո շահույթը` ավելացրած տոկոսները:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտնել է, որ Apple-ին հնարավոր միլիարդավոր տուգանքները «հակաարդյունավետ» են և կվնասեն ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությանը:








































