Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական զինվորական ավտոշարասյունը պայթել է ճանապարհին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների տեղադրած պայթուցիկի վրա։
Միջադեպը գրանցվել է Հաքքարի-Չուքուրջա ճանապարհին։ Քուրդ զինյալները պայթուցիկը պայթեցրել են թուրքական զինվորական ավտոշարասյան անցման պահին։
Պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել ևս 1 զինվորական։ Բացի այդ, գործածության համար անպիտան է դարձել ռազմական բեռնարկղ տեղափոխող բեռնատարը։










































