Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրաժարական է տվել։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է զբաղվածության ու սոցիալական պաշտպանության նախարար Սուլեյման Սոյլուն։
Սոյլուին իր հերթին փոխարինել է նրա տեղակալ Մեհմեթ Մուեզզինօղլուն։ Էֆքան Ալայի հրաժարականի պատճառները չեն հաղորդվում։ Նա Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի մայիսի 24-ից։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ձերբակալվել է Թուրքիայի ներքին գործերի նախկին (2011-2013 թվականներ) նախարար Իդրիս Նաիմ Շահինը։









































