Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը սեպտեմբերի 7-8-ը Մեծ Բրիտանիայում հանդիպելու է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ի մամլո քարտուղար Էրթան Օմերօղլուն։ Ավելի վաղ Քարթերը հայտարարել էր, որ իր թուրք գործընկերոջ հետ հաջորդ շաբաթ հանդիպելու է Եվրոպայում, սակայն չէր մանրամասնել բանակցությունների վայրն ու ժամկետը։
Պենտագոնի ղեկավարը հայտնել էր, որ ծրագրում է քննարկել Սիրիայում Թուրքիայի գործողությունները և ընդգծել, որ նա պետք է կենտրոնանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա։









































